Հայաստանի և Լիտվայի վարչապետները քննարկել են երկկողմ հարաբերությունները խորացնելուն վերաբերող հարցեր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեին և նրա գլխավորած պատվիրակությանը։
Փաշինյանը նշել է, որ ԵՔՀ-ի գագաթնաժողովն անցկացնելը պատմական իրադարձություն է Հայաստանի համար և շնորհակալություն հայտնել Հայաստանի թեկնածությանն աջակցելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների զարգացմանն աջակցելու հարցում։
Ինգա Ռուգինիենեն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար։ Լիտվայի վարչապետը կարևորել է այն, որ Հայաստանը շարժվում է ժողովրդավարական ճանապարհով, ինչը նպաստում է նաև երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունները խորացնելուն, փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելուն ուղղված մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող թեմաների, ներառյալ ժողովրդավարական բարեփոխումների առաջխաղացումն ու տնտեսական համագործակցության ընդլայնումը։