Գյումրին պետք է վերածնվի և վերադառնա զարգացման ճանապարհին. Գագիկ Ծառուկյան
Շիրակի մարզ կատարած այցի շրջանակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերջին կանգառը Գյումրին էր՝ քաղաք, որը, նրա խոսքով, մշտապես գտնվում է առանձնահատուկ ուշադրության կենտրոնում։ Այստեղ նրան դիմավորում էին բազմաթիվ բնակիչներ՝ արտահայտելով իրենց աջակցությունն ու շնորհակալությունը։
«Շնորհակալ ենք, պարոն Ծառուկյան, որ այսօր եկել եք Շիրակի մարզ, Գյումրի քաղաք։ Ուրախ ենք կրկին ձեզ տեսնելու այստեղ։ Դուք միշտ պահանջված եք եղել Գյումրիում՝ որպես բարերար, որպես ղեկավար, որպես կուսակցության առաջնորդ», — նշում էին քաղաքաբնակները։
Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ընդգծեց, որ առանձնահատուկ հարգանք է տածում գյումրեցիների նկատմամբ։ Նա նշեց, որ Գյումրին՝ արվեստի և արհեստների քաղաքը, պետք է վերածնվի և կրկին դառնա զարգացման կենտրոն։
«Հարգելի գյումրեցիներ, սրտանց ողջունում եմ ձեզ։ Դուք գիտեք, որ ես առանձնահատուկ սեր և հարգանք ունեմ ձեր հանդեպ։ Ես ոչինչ չեմ մոռացել՝ իմ գործունեությունը սկսել եմ հենց Գյումրիից։ Այն ժամանակ այստեղ կար կյանք, շարժ, եռուզեռ։ Իմ ցանկությունն է, որ դա վերականգնվի», — հայտարարեց Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ արդեն մշակվել են քաղաքի զարգացման մասշտաբային ծրագրեր․ «Մենք պատրաստել ենք յոթ խոշոր ծրագիր, և հաջորդ այցի ընթացքում դրանք մանրամասն կներկայացնենք։ Պետք է վերադարձնենք շարժը, զարգացումը և ստեղծենք նոր հնարավորություններ»։
Նա ընդգծեց, որ քաղաքի ներկայիս վիճակը պահանջում է համակարգային լուծումներ․ «Այսպես, ինչպես հիմա է, լինել չի կարող։ Պետք է իրականացնել ծրագրերը, վերադարձնել Գյումրիի ներուժը, ստեղծել աշխատատեղեր և պայմաններ մարդկանց համար»։
Այցի ընթացքում Գագիկ Ծառուկյանը մասնակցեց նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նոր մարզային գրասենյակի բացմանը։ Կարմիր ժապավենը կտրելուց հետո նա շնորհավորեց թիմին և ընդգծեց միասնական աշխատանքի կարևորությունը․ «Կարևորը հավատն է, փոխադարձ վստահությունը և միասնական աշխատանքը։ Այդ դեպքում ամեն ինչ հնարավոր է»։
Նա նաև հրավիրեց բնակիչներին մասնակցելու Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման համազգային նախաձեռնությանը․ «Յուրաքանչյուրը կարող է մասնակցել այս նախագծին և ստանալ հավաստագիր՝ որպես իր ներդրման ապացույց»։
Պաշտոնական մասից հետո Գագիկ Ծառուկյանը համակիրների հետ շրջեց Գյումրու պատմական փողոցներով։ Քաղաքի բնակիչները նրան ակտիվորեն ողջունում էին, լուսանկարվում և իրենց աջակցությունն էին հայտնում։
«Մենք ուրախ ենք ձեզ տեսնել մեր քաղաքում և հույս ունենք, որ Գյումրին կապրի լիարժեք կյանքով», — նշում էին գյումրեցիները։
Այցն ավարտվեց Սուրբ Յոթ Վերք եկեղեցում, որտեղ տեղի ունեցավ աղոթք և մոմավառություն։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը հրաժեշտ տվեց բնակիչներին՝ խոստանալով հաջորդ հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացնել քաղաքի զարգացման ծրագիրը։
Գյումրեցիները բարձր գնահատեցին նրա այցն ու գործունեությունը՝ ընդգծելով սոցիալական և բարեգործական նախաձեռնությունները։ Շատերը կարծիք հայտնեցին, որ նա այն առաջնորդներից է, ով կարող է նպաստել երկրի վերականգնմանը և զարգացմանը, ինչպես նաև բնակչության կյանքի բարելավմանը։
Գյումրեցիները Գագիկ Ծառուկյանին ճանապարհեցին՝ հույս հայտնելով, որ ներկայացված ծրագրերը կիրականացվեն, և քաղաքը կվերադառնա զարգացման ճանապարհին։