Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)

Շարունակելով ամենօրյա հանդիպումները քաղաքացիների հետ՝ Երևանից մինչև երկրի հեռավոր ու սահմանամերձ բնակավայրեր, այս անգամ այցելեցինք Գեղարքունիքի մարզ՝ Կարճաղբյուր, Ակունք և Գեղամասար համայնքներ, գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Սահմանամերձ համայնքները տարիներ շարունակ եղել են իմ մշտական ուշադրության կենտրոնում, քանի որ երկիրը կառուցողը, բերք ու բարիք ստեղծողը և սահմանը պահողը հենց աշխատավոր մարդն է։ Այդ պատճառով էլ մշտապես ընդգծում եմ՝ հայրենիքը պետք է սիրել ոչ թե խոսքով, այլ գործերով՝ գիտակցելով դրա իրական արժեքը։

Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել»,-գրել է Ծառուկյանը։

Մանրամասները՝տեսանյութում

Այս թեմայով
am