Չնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն. Գագիկ Ծառուկյան (Տեսանյութ)
Գագիկ Ծառուկյանի հանդիպումները մայրաքաղաքի բնակիչների հետ շարունակվում են։
«Այս անգամ Նոր Նորք վարչական շրջանում կայացավ հերթական գրասենյակի բացումը՝ ջերմ ընդունելության և անկեղծ բաց մթնոլորտում։
Հանդիպման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ՝ մարդկանց առօրյա խնդիրներից մինչև համայնքային կարևոր թեմաներ։
Համակիրներին տրված հանձնարարականը հստակ է՝ լինել մշտական կապի մեջ բնակիչների հետ, լսել յուրաքանչյուրին և գույքագրել բարձրացված խնդիրները։
Չնայած առկա դժվարություններին՝ ունենք իրավիճակը փոխելու իրական հնարավորություն։ Կարևորը՝ չլինել անտարբեր և միասին, քայլ առ քայլ, կերտել փոփոխությունը»,-Facebook-ում գրել է Գագիկ Ծառուկյանը։