Հայկ Կոնջորյանը և Իրանի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն Ազգային ժողովում հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ:
Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը:
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները: