Բաքվից գերիները միշտ էլ ընտրություններից առաջ են վերադարձել. Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը պնդում է՝ Բաքվից գերիները միշտ էլ ընտրություններից առաջ են վերադարձել։
«Նախորդ խումբն էլ, որ վերադարձել է, էլի ընտրություններից առաջ էր, նախորդն էլ, Ժողովրդավարական երկրում միշտ ընտրություններից առաջ է»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Փաշինյանը հավատացրեց, թե գերիների վերադարձի ուղղությամբ ամեն օր աշխատում են, իսկ թե երբ կլինեն արդյունքներ՝ կտեսնենք։