«Մուստաֆաևի այցը ՀՀ շատ կարևոր իրադարձություն է»․ Նիկոլ Փաշինյան
|
«Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, համարում եմ երկու երկրների փոխվարչապետների այցերը պատմական՝ խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալության տրամաբանության մեջ: Ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին»,- ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ ՀՀ կատարած այցին: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պետք է շարունակաբար լավարկվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, խաղաղությունն ուժեղանա։ «Պետք է հաստատվեն բնականոն հարաբերություններ, երկարաժամկետում՝ ռազմավարական առումով, բարիդրացիական հարաբերություններ»,- ընդգծեց վարչապետը: |