Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը հայտարարել են, որ աջակցելու են հաղթող ուժին, իսկ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ. Սամվել Կարապետյան
Ազգային բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայաստանյան հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ զրույցում պատասխանել է հարցին՝ եթե «Ուժեղ Հայաստան»-ը, ԲՀԿ-ն և «Հայաստան» դաշինքը ընտրություններին հաղթահարեն անցողիկ շեմը, կոալիցիա կկազմի՞ հարկ եղած դեպքում, կամ այդ ուժերից որևէ մեկի թեկնածունին կսատարի՞։
«Կրկնում եմ մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։
Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը և Ռոբերտ Քոչարյանը հայտարարեցին, որ իրենք աջակցելու են առաջին հաղթող ուժին։ Քանի որ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, դա նշանակում է, որ իրենց հայտարարությունը մեր մասին էր»,- ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։