Սամվել Ալեքսանյանը մասնակցե՞լ է Ադրբեջանի փոխվարչապետի հետ հանդիպմանը․ նրան պատկանող մեքենան՝ Աղվերանից հեռացող ավտոշարասյան մեջ. factor.am

Քիչ առաջ Աղվերանում ավարտվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը։ Այս մասին տեղից հայտնում է Factor TV-ի լրագրողը։ Մեր տեսախցիկն արձանագրել է, որ հանդիպումից հեռացող մեքենաների թվում է նաև գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող, 2025 թվականի արտադրության Rolls-Royce մակնիշի ավտոմեքենան։ Factor TV-ն փորձեց գործարարից ճշտել՝ արդյո՞ք ինքը ևս մասնակցում էր հանդիպմանը, սակայն, մեր զանգերն անպատասխան մնացին։ Մեր տեղեկություններով ավելի վաղ Սամվել Ալեքսանյանի հետ քննարկվել է Ադրբեջան շաքարավազ արտահանելու տարբերակը։ Իսկ այս հանդիպման օրակարգի մասին ոչ Երևանը, ոչ Բաքուն պաշտոնական տեղեկություններ առայժմ չեն հայտնում։ Նշենք, որ Գրիգորյանի և Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունները ղեկավարում են սահմանազատման հարցերով հանձնաժողովները։

Սկզբնաղբյուր՝  factor.am

Այս թեմայով
am