Ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է

Aysor.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանական պատվիրակությունն արդեն «Զվարթնոց» օդանավակայանում է ու պատրաստվում է մեկնել Հայաստանից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ։

Նշենք, որ Շահին Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։ Հայաստանյան հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է:

Հայկական կողմի հետ հանդիպումն ու քննարկումը անցկացվել է Աղվերանում։

Այս թեմայով
am