Ուժերը, որոնք չեն գիտակցում, որ դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանս չունեն

Իշխանության` ընտրապայքարի դուրս եկած ուժերի դեմ հնչեցվող շանտաժն ու գործադրվող միջոցները, ավտորիտար ռեժիմին հատուկ մեթոդներ են, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով, այն ուժերը, որոնք չեն գիտակցում, որ մեր երկրում, դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում, հաջողության հասնելու շանսեր պարզապես չունեն:

«Հաջողությունը ոչ թե արդարանալու, իջեցված խաղի կանոններին հարմարվելու և «զոհի» կարգավիճակում իշխանության հերթական քայլին սպասելու մեջ է, այլ նախաձեռնողականությունը վերցնելու ու ոչ ստանդարտ քայլերով առաջ շարժվելու կամքի և հետևողականության», — գրել է նա:

Այս թեմայով
am