ԵՄ դեսպանը գնացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով
ԵՄ անդամ երկրների դեսպանությունների ներկայացուցիչները ԵՄ պատվիրակության ղեկավար, Վասիլիս Մարագոսի ղեկավարությամբ, ապրիլի 28-ին այցելել են ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Դիվանագետները ԿԸՀ են այցելել սեփական նախաձեռնությամբ։
ԿԸՀ–ից հայտնում են, որ ԿԸՀ նախագահը ողջունել է հյուրերին և ներկայացրել ընտրական մարմինների նախապատրաստական աշխատանքները՝ ԱԺ հերթական ընտրություններին ընդառաջ։
Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների ներկայացուցիչները հրավերի առկայության դեպքում կարող են ընտրությունների ժամանակ այցելուի կարգավիճակով ընտրական գործընթացի դիտարկում իրականացնել։ ԿԸՀ-ն հյուրերին է փոխանցել ձեռնարկներ, որոնցով մանրամասն ներկայացվում է իրենց իրավունքները և պարտականությունները։