Դպրոցներում լոգարաններ և ցնցուղներ ենք ներառում, որպեսզի երեխաները ֆիզկուլտուրայից հետո օգտագործեն. Փաշինյանը՝ Ազգային ակադեմիայում

Մենք հիմա մարզադահլիճներում լոգարաններ և ցնցուղներ ենք ներառում, որպեսզի երեխաները ֆիզկուլտուրայից հետո, սպորտով զբաղվելուց հետո օգտագործեն: Այս մասին Ազգային ակադեմիայում գիտնականների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես տեսնում եմ տասնյակ դպրոցներում, որ այդ ցնցուղները կամ լաբորատոր սարքերը կամ չեն օգտագործվում, կամ բավարար չափով չեն օգտագործվում: Սկզբնական շրջանում ես դրանից շատ սրտնեղում էի, բայց հետո հասկացա, որ իրավիճակին պետք է ամբողջական մոտենանք: Ի վերջո մենք բոլորս ապրել ենք մի կյանքի շրջափուլում, որտեղ այդ ցնցուղները չեն եղել, դրա համար պետք է առանձնահատուկ միջոցներ կիրառենք և նոր կյանքի օրակարգ ստեղծենք:

Մեր փորձը ցույց է տալիս, որ առանց առաջնորդության չի լինում, առաջնորդել՝ չի նշանակում պարտադիր ունենալ բարձր պաշտոն, կարող է մի տեղում այդ առաջնորդությունը ստանձնել աշակերտը, մյուս դեպքում ուսուցիչը: Փաստը այն է, որ 2017 թվականի համեմատ գիտության ֆինանսավորումը ավելացրել ենք շուրջ 2,8 անգամ՝ 185 տոկոսով: Առաջինը մեր մտածողությունը պետք է փոխվի, մենք գիտությանը չենք աջակցում, գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է»,- նշել է Փաշինյանը:

Այս թեմայով
am