ԱՄՆ-ում Չարլզ III-ին դիմավորելիս՝ Թրամփը խախտել է թագավորական արարողակարգը․ DM

ԱՄՆ այցելած Մեծ Բրիտանիայի թագավոր Կարլ III-ին դիմավորելու ընթացքում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոպտորեն խախտել է թագավորական դիվանագիտական արարողակարգը։ Այս մասին հայտնում է Daily Mail (DM)-ը։

Հաղորդվում է, որ ամենախիստ կանոններից մեկը կատեգորիկ արգելում է երրորդ անձանց կողմից որևէ ֆիզիկական շփում նախաձեռնել թագավորական ընտանիքի անդամների հետ: Միևնույն ժամանակ նշվում է, որ Թրամփն ընդամենը ցանկացել է ողջունել միապետին և ցույց տալ իր բարյացակամ վերաբերմունքը։

«Իր մտերմությունն ընդգծելու համար Թրամփը ձեռքը դրել է թագավորի ուսին, ինչն արքայական արարողակարգի խախտում է համարվում։ Կարևոր մի կետ կա՝ չգրված օրենք, ըստ որի՝ երբեք չի կարելի առաջինը դիպչել թագավորական ընտանիքի անդամներին», — նշված է հոդվածում։

Չարլզ III-ը և թագուհի Կամիլան նույն օրը վայրէջք էին կատարել Մերիլենդ նահանգում՝ ԱՄՆ քառօրյա այցի շրջանակում։ Այս այցն ընթանում է ամերիկա-բրիտանական հարաբերությունների լարվածության ֆոնին, որի պատճառն Իրանում բռնկված պատերազմն է։ Հայտնի է, որ Թրամփը խստորեն քննադատում է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերին՝ ԱՄՆ-ին ռազմական օգնություն տրամադրելուց հրաժարվելու համար։

Այս թեմայով
am