«Ես նմա՞ն եմ զոհի». Աննա Հակոբյանը դատի է տալիս Դանիել Իոաննիսյանին

«Ես նմա՞ն եմ զոհի». Աննա Հակոբյանը դատի է տալիս Դանիել Իոաննիսյանին

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հանդես եկավ սկանդալային հայտարարությամբ. նա պատրաստվում է դատական հայց ներկայացնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի դեմ՝ պնդելով, որ վերջինս խախտել է իր իրավունքները։

Հանդիպման ընթացքում մթնոլորտը թեժացավ, երբ լրագրողներից մեկը դիտարկում արեց, թե Հակոբյանը փորձում է «զոհի կերպարում» հանդես գալ՝ ներկայանալով որպես թիրախավորված անձ։ Արձագանքը չուշացավ.

«Ես ինձ զոհի կերպարի մեջ չեմ դնում, նմա՞ն եմ զոհի կերպարի։ Ես պաշտպանում եմ իմ իրավունքները՝ հայց ներկայացնելով այն մարդու դեմ, ով խախտել է դրանք»,– հակադարձեց Աննա Հակոբյանը։

Փաշինյանի կնոջ խոսքով՝ դատական գործընթացը ոչ թե ինքնապաշտպանության, այլ իրավունքի վերականգնման քայլ է։ Արդյո՞ք սա իրավական հարթության մեջ հարցերը լուծելու փորձ է, թե՞ քաղաքական հերթական հակամարտության սկիզբ, ցույց կտա ժամանակը։

 

Այս թեմայով
am