Երևանում անցկացվում է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը (տեսանյութ)
Ապրիլի 25-26-ը Երևանում անցկացվում է Կիոկուշին կարատեի աշխարհի գավաթի խաղարկությունը։
Գագիկ Ծառուկյանը հայտարարել է՝ սա կարևոր իրադարձություն է թե՛ Հայաստանի, թե՛ միջազգային մարզական կյանքի համար, հատկապես, որ մրցաշարը առաջին անգամ է կազմակերպվում մեր երկրում։
«Մրցաշարին հետևելու համար Հայաստան են ժամանել Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահ Դեյվիդ Փիթքլը և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Պիչկունովը։
Այսպիսի մրցաշարերը ևս մեկ անգամ հիշեցնում են, որ մեր ուշադրության կենտրոնում պետք է լինեն ոչ միայն օլիմպիական, այլ նաև ոչ օլիմպիական մարզաձևերը՝ աջակցելով սպորտի զարգացմանն ու երիտասարդների ակտիվ մասնակցությանը»,- նշել է նա։