Այսօր ես հարգում եմ Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի հիշատակը․ Քիմ Քարդաշյան

«Այսօր ես հարգանքի տուրք եմ մատուցում 1.5 միլիոն հայերի հիշատակին, որոնք սպանվել են Հայոց ցեղասպանության ընթացքում։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել էհայազգի աստղ Քիմ Քարդաշյանը։

Նա նշել է, որ հայ լինելը մեծապես ձևավորել է այն, թե ինչպես է ինքն ընկալում աշխարհը։ «Դա իմ ինքնության մի մասն է և այն, թե ինչպես եմ դաստիարակվել։ Հայաստան այցելելը ընտանիքիս հետ իմ կյանքի ամենաազդեցիկ փորձառություններից մեկն էր, և դա խորացրեց իմ կապը իմ արմատների հետ այնպես, որ ես այն ինձ հետ կրում եմ ամեն օր։

Այսօր ես աղոթում եմ հայկական համայնքի համար, ինչպես նաև աշխարհի բոլոր այն մարդկանց համար, ովքեր տառապում են՝ որ նրանց կյանքերը պաշտպանված լինեն, նրանց ձայները լսվեն, և նրանց ցավը չանտեսվի»,- գրել է Քարդաշյանը։

 

Այս թեմայով
am