Վարչապետը հոյակապ արտաքին քաղաքականություն ա վարում. Սասուն Միքայելյան

Ոչ դա սուտ է, ես չգիտեմ՝ դա որտեղից են վերցրել. Ես այնտեղ կանգնած եմ, մեր երկրապահի տղերքը մեծ թվաքանակով կանգնած են, նման բան չի եղել ։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24–ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք 2025–ին Ադրբեջանի կողմից ներխուժում եղել է Գեղարքունիքի մարզի ուղղությամբ։

Անդրադառնալով նրան, որ Ադրբեջանի զինված ուժերը Հայաստանի տարածքներում են, նա ասաց. «Դրա համար Ժամանակ է պետք, դրա համար եմ ասում՝ պիտի մենք գաղափարապես խելոք լինենք, որ այդ գործընթացը հասցվի ավարտին։

Երկրապահը այսօր Հայաստանի սուվերեն տարածքների վրա կանգնած է և խաղաղության օրակարգի և սահմանազատման հետ կապված կան տարածքներ, որ պիտի իրենք հետ տան՝ Ջերմուկը, Արծվաշենը։ Բա որ չտանը հետո կերևա։ Եթե համախմբված լինեն, չեն կարա չտան»։

Հարցին՝ կիսո՞ւմ է իշխանության տեսակետը, որ եթե ՔՊ–ն չընտրվի, ապա պատերազմ կլինի, Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Այսօր ես համարում եմ, որ երկրի վարչապետը հոյակապ վարում է արտաքին քաղաքականությունը։ Այսօր մենք ուրիշմ ի՞նչ ճանապարհ ունենքգնալու։

Մենք երկար ժամանակ եղել ենք Ռուսաստանի կազմում, 44-օրյա պատերազմում ոչ մի օգնություն չեղավ մեզ, լինելով ՀԱՊԿ անդամ, դաշնակից պետությունում, ու այսօր մարդիկ ուզում են նորից տանել, մտցնել Ռուսաստանի կազմ»։

Այս թեմայով
am