Էսօրվա իրավիճակում պետք է մի քիչ խելոք լինենք. Սասուն Միքայելյանը՝ Թուրքիայի դրոշն այրելու մասին
Այսօր մենք պետք է կարողանանք գնալ սահմանազատման և խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ես այլ տարբերակ չեմ տեսնում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց «Երկրապահ» կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը պե՞տք է Թուրքիայից պահանջի ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Հարցին, թե ինչպես է վերաբերվում դաշնակացականների կողմից Թուրքիայի դրոշն այրելուն, Միքայելյանը պատասխանեց.
«Էսօրվա իրավիճակից ելնելով ես հասկանում եմ, որ դա ընդամենը ակցիա էր որոշ մարդկանց ցանկությամբ՝ խաղաղության պայմանագրի չստորագրման և մեր սահմանազատման հետ կապված»։
Դիտարկմանը, թե Թուրքիայի դրոշն այրելը նոր երևույթ չէ, Սասուն Միքայելյանն արձագանքեց.
«Դե դա իրենց խնդիրն է, իրենց կուսակցությունն է, ես չեմ քննադատում կամ դատապարտում, իրենք գիտեն։ Էսօրվա իրավիճակում պետք է մի քիչ խելոք լինենք»։