ՔՊ-ականները պարբերաբար ընդմիջում են ԱԺ նիստը, մինչև բացակա գործընկերները հասնեն քվեարկության

Տեղի է ունենում ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգային ամենասկանդալային հարցերից է ՀՀ ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություն լրացումները։

Բանն այն է, որ օրենքի ընդունման համար անհրաժեշտ է պատգամավորների ընդհանուր ձայների 3/5-ը, այնինչ ՔՊ խմբակցությունում այդքան ձայն չկա այս պահին՝ ընդունելու համար։

Ուստի ՔՊ խմբակցության ղեկավարը, ըստ երևույթին՝ հենց այս պատճառով պարբերաբար 20 րոպե ընդմիջում է խնդրում, մինչև բացակա ՔՊ-ականները գան-հասնեն, որ նախագիծն ընդունվի։

Հիշեցնենք, որ ՔՊ-ն Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի փոփոխությունների և լրացումների նախագիծ է բերել, որով արգելում են կուսակցությունների, դաշինքների կողմից անձնանունների կիրառումը։ Այս նախագիծը, համաձայն ահազանգերի, ընդունվում է Սամվել Կարապետյանի դեմ, քանի որ նրա ձևավորված դաշինքի անունն է «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ»։

Այս թեմայով
am