Մեր խմբակցությունում ինձ ասում էին՝ վրեքս վարչապե՞տ ես բերում. Հայկ Սարգսյան

Նախորդիվ մեր ֆրակցիայում մեր գործընկերներն ինձ ասում էին՝ վարչապետով մեզ սպառնո՞ւմ ես, գալիս, ասում ես ՝ վարչապետը կողմ է նախագծին, կողմ քվեարկեք, վրեքս վարչապե՞տ ես բերում։

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասել է ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը՝ ներկայացնելով իր հեղինակած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը։

«Ես ասում էի՝ վարչապետի հետ քննարկել եմ։ Հիմա ինչու եմ ասում, որ հիմա էլ չգնան ու իրենց նախկին կանանց կամ զոքանչների կայքերով զակազ տան, ասեն՝ Սարգսյան Հայկը կառավարության կամ վարչապետի դեմ է դուրս եկել։ Ոչ, Սարգսյան Հայկը կատարել է  վարչապետի ելույթից բխող աշխատանքները»։

Եթե իմ նախաձեռնությունն անթույլատրելի էր, ո՞նց էր դրական եզրակացություն տալիս։ Հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այս փոփոխությունները պետք է արվեն»,- նշել է նա։

Այս թեմայով
am