Հայաստանում նվազել են վրաերթերի, զոհերի և վիրավորների թիվը
Հայաստանում արձանագրվել է վրաերթերի թվի նվազում։ ՆԳՆ-ի տրամադրած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2025 թվականին, 2024-ի համեմատ, հանրապետությունում վրաերթերի թիվը նվազել է 14-ով։
Նվազել է նաև վրաերթերի հետևանքով զոհերի թիվը՝ ևս 14-ով, իսկ մարմնական վնասվածքներ ստացած անձանց թիվը կրճատվել է 5-ով։
Լրատվական կայքերից մեկը այս տվյալները ներկայացրել է «Սահմանին զինվոր չի զոհվում, բայց անհամեմատ մեծ թվով մարդ է մահանում վրաերթի հետևանքով» վերնագրով հոդվածում։
Նարեկ Սարգսյանը իր ֆեյսբուքյան գրառմամբ շնորհակալություն է հայտնել լրագրող Թագուհի Ասլանյանին՝ տրամադրված պաշտոնական տվյալները ճշգրտորեն ներկայացնելու համար։