Ամբողջական չէին տեղեկացրել․ Փաշինյանը՝ Պուտինի՝ Սամվել Կարապետյանի հետ կապված առաջարկի մասին
ՌԴ նախագահը, հաշվի առնելով նրա օրակարգը, ուզենա էլ, չի կարող մանրամասների մեջ մտնել։ Կարծում եմ՝ այդ նյուանսի մասին իրեն տեղյակ չէին պահել, ՌԴ նախագահը պիտի այդքան մանրամասն ուսումնասիրե՞ր ՀՀ սահմանադրությունն ու օրենքները։ Իհարկե ոչ։ Իրեն պետք է ամբողջական տեղեկացնեին, և ես, ինչ չէր արվել, իրեն տեղյակ պահեցի, որ այդպիսի նրբություն կա։
Նիկոլ Փաշինյանը՝ ՌԴ քաղաքացիություն ունեցող անձանց՝ ընտրություններին մասնակցելու Պուտինի խնդրանքի մասին: