Ռուսաստանի հետ խնդիր չունենք ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Մոսկվայում երկաթուղու հետ կապված մանրամասն քննարկում է ունեցել։

«Մանրամասն զրույց ենք ունեցել, ներկայացրել ենք մեր դիրքորոշումներն ու տեսակետները, լսել ենք նաև ռուսաստանցի գործընկերների դիրքորոշումները», - լրագրողներին ասաց նա։

Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։

«Մենք Ռուսաստանի հետ կապված խնդիր չունենք, բարձր ենք գնահատում մեր բարեկամական հարաբերությունները ու չենք ուզում որևէ կերպ վնաս հասցնել Ռուսաստանի շահերին»,- ընդգծեց նա։

Փաշինյանն ասաց, որ ռուսական կողմի հետ պետք է մտածել, թե ինչ լուծումներ են անհրաժեշտ։

Այս թեմայով
am