«Մենք Ղարաբաղը ճանաչել ենք Ադրբեջանի մաս այն բանից հետո, երբ դա արել է ՌԴ-ն». Նիկոլ Փաշինյան
Պուտինի հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծել է հանրապետության ներսում Ղարաբաղյան շարժումը դադարեցնելու անհրաժեշտությունը։
Ըստ նրա` խաղաղություն է հաստատվել Հայաստանի և Ադրբեջանի միջև, և երկու երկրները ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղին, մենք բազմիցս քննարկել ենք այս հարցը, հիմնականում աշխատանքային ձևաչափով։ Այո, մենք ճանաչել ենք Ղարաբաղը` որպես Ադրբեջանի մաս, բայց դա արել ենք միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը երկու անգամ հրապարակավ հայտարարել է այդ մասին։ Հիշում եք, մենք սա քննարկել ենք մեկից ավելի անգամ»,- ասաց նա։