Պապիկյանը ֆրանսիական ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության հարցը

Ֆրանսիա կատարած այցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բանակցություններ է վարել պաշտպանական ոլորտի ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչների հետ։

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ պաշտպանության նախարարության և ֆրանսիական ռազմական արդյունաբերության ձեռնարկությունների միջև համագործակցությանն առնչվող հարցեր։

Ավելի վաղ այցի ընթացքում Պապիկյանը Երևանի և Փարիզի միջև պաշտպանական համագործակցության հարցը քննարկել էՖրանսիայի նախագահի ռազմական խորհրդական, հատուկ ռազմական շտաբի պետ Վինսենթ Ժիրոյի հետ։

Այս թեմայով
am