ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը պնդում է՝ հակամարտությունն ավարտված է, հիմա խաղաղություն է
Լրագրողն այսօր նրանից հետաքրքրվեց՝ ո՞նց հավատանք, որ ավարտված է, Ռուբինյանն արձագանքեց.
«Գնացեք սահմանամերձ գյուղեր ու տեսեք՝ կրակոցի ձայն կլսե՞ք, թե՞ չէ, գնացեք գերեզման ու նայեք՝ 18-ամյա երիտասարդի դագաղ կա՞, որին թաղում են, թե՞ չէ»։
ՔՊ-ականը նաև կոչ արեց զանգել բանակում ծառայող հարազատներին ու հարցնել, թե վերջին անգամ երբ են կրակոցի տակ ընկել։
«Զանգեք տարբեր մարդկանց, ասեք՝ վերջին անգամ ձեր 18-ամյա որդին, եղբայրը, թոռը ե՞րբ է սպանվել հակառակորդի կրակոցից»։