«Կհանդիպենք դատարանում». Արթուր Հովհաննիսյանը՝ լրագրողին
|
«Երբ հասաք էն աստիճանի, որ ուղիղ տեքստով սկսեցիք գրել կեղծ տեղեկություն, որ իմ մեքենայի մեջ արգելված բաներ են գտել... ես ձեզ դատի եմ տվել, կհանդիպենք դատարանում»,- դիմելով «Ժողովուրդ»-ի լրագրողին՝ ասաց ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով. «Պահանջում եմ վեճի առարկայի վերաբերյալ հրապարակումներ, նոր զրպարտչական նյութեր չգրել, քանի դեռ գործը գտնվում է դատարանում»: «Գնացեք Քննչականին ու Ոստիկանությանը դատի տվեք, երկու մարմին հաստատել են»,- նշեց լրագրողը: «Կա՞ գրած, որ իմ մեքենայի միջից բան է հայտնաբերվել»,- արձագանքեց պատգամավորը: Նշենք, որ խոսքը վերաբերում է օրաթերթում հրապարակված նյութին , որտեղ նշվում է, որ «Հովհաննիսյանի մեքենայից 2017-ին հայտնաբերվել է 0,24 մգ զանգված»: |