Ըստ Քրիստիննե Գրիգորյանի՝ խեղաթյուրում են Նիկոլ Փաշինյանի խոսքը, երբ ասում են, որ վարչապետն աշնանը պատերազմ է կանխատեսում

Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը վստահեցնում է, որ Հայաստանի պետական մարմինները շարունակում են իրենց աշխատանքը, հետևում են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին։

«Ռիսկերը գնահատում են, գործողությունները կատարում են»,- լրագրողներին ասաց նա։

Հարցին՝ աշնանը ի՞նչ պատերազմ է կանխատեսում Նիկոլ Փաշինյանը՝ նա արձագանքեց. «Վարչապետի խոսքը պետք չի խեղաթյուրել»։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ  հայտարարել է «Որոշ ուժեր պատրաստում են նոր՝ սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»։

«Բոլոր ուժերը հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը»,-ասել էր նա։

Այս թեմայով
am