Ուսուցիչների բոլոր դիտարկումները ուսումնասիրվելու են բողոքարկման հանձնաժողովի կողմից. ԿԳՄՍՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ռուսաց լեզվի ավելի քան 200 ուսուցիչ բողոք է ուղարկել ԿԳՄՍ նախարարին։ 

Մասնագետները բարձրաձայնում են այս տարվա ռուսաց լեզվի կամավոր ատեստավորման ընթացքի և կազմակերպման վերաբերյալ մի շարք խնդիրների մասին՝ եզրահանգելով․ «Այս իրավիճակը, կարծես, նկատում է որոշակի միտում, խտրականություն ռուսաց լեզվի և այլ օտար լեզվի ուսուցիչների նկատմամբ՝ պայմանավորված գնահատման մոտեցումներով»։

 ԿԳՄՍ  նախարարի մամուլի խոսնակ Նելլի Վահանյանն Aysor.am-ի հետ զրուցյում նշեց. «Ուսուցիչների բոլոր դիտարկումները ուսումնասիրվելու են բողոքարկման հանձնաժողովի կողմից»:

Այս թեմայով
am