Պապիկյանը չի կարծում, թե պարտադիր զինվորական ծառայության ժամկետը կրճատելու մասին նախագիծը նախընտրական քարոզարշավ է
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շեշտում է, որ շարքային զինծառայողների պարտադիր ծառայության ժամկետի կրճատման նախագիծը ոչ մի առնչություն չունի նախընտրական քարոզարշավի հետ:
«Մենք հաշվի ենք առել հանրության արձագանքներն ու մտահոգությունները։ Նախագիծը նախատեսված է հունվարի 1-ից ուժի մեջ մտնելու համար՝ որպեսզի այն վերաբերի միայն այն քաղաքացիներին, որոնք բանակ կգնան այդ ամսից հետո։ Եթե փոփոխությունը կիրականացվեր հունիսից, ինչի մասին նոյեմբերից արդեն խոսակցություններ կային, դա անարդար կլիներ նրանց համար։ Հաշվարկներն ու հնարավորությունները թույլ էին տալիս ավելի շուտ գործադրել փոփոխությունը, սակայն մենք ընտրեցինք հաշվի առնել հասարակության կարծիքը և սահմանել այս ժամանակավոր կետը»,- ասաց Պապիկյանը: