ժողովուրդը սպասում է ոչ թե հերթական ճառին, այլ կոնկրետ արդյունքի։ Ո՛չ հաջորդ ամիս, ո՛չ հաջորդ տարի.Հիմա

500,000 մարդ առանց աշխատանքի։ 3 միլիոնանոց երկրում։

Երբ յուրաքանչյուր վեցերորդ քաղաքացին գործազուրկ է, լռելը դառնում է հանցակցություն։

«Եթե դուք կամ ձեր շրջապատում մարդիկ չունեն աշխատանք, ուրեմն այս ուղերձը ձեր մասին է» — այս բառերով է սկսվում «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի վերջին տեսաուղերձը։ Բայց սա պարզապես նախաբան չէ։

Սա ուղիղ մեղադրանք է՝ ուղղված այն համակարգին, որը տնտեսական քաղաքականությունը վերածել է վիճակագրության մանիպուլյացիայի։

Պաշտոնական թվերը խոսում են 180,000 գործազուրկի մասին։ Բայց իրականությունը դրանից ծանր է։

Մինչև 500,000 մարդ՝ առանց աշխատանքի։

 Աշխատող երկրից վերածվել ենք սպասողի։

Անկախ հանրությունից՝ կախված հասարակություն։

Սա պարզապես տնտեսական խնդիր չէ։ Սա ազգային անվտանգության հարց է։

Աշխատանք չունեցող մարդը լքում է երկիրը։

Աշխատանք չունեցող ընտանիքը ընկնում է աղքատության ճիրանները։

Աշխատանք չունեցող ժողովուրդը կախված է դառնում օտարից՝ օգնության, հանձնարարականի, փողի։

Եթե «Մեր ձևով» շարժումը գալիս է իրական արդյունք տալու, ապա ժողովուրդը սպասում է ոչ թե հերթական ճառին, այլ կոնկրետ արդյունքի։

Ո՛չ հաջորդ ամիս, ո՛չ հաջորդ տարի։ Այժմ։


Մարգարիտ Դավթյան

Այս թեմայով
am