Կարապետյանների վերադարձը փոթորկել է մարզը. «Հրապարակ»

Կարապետյանների քաղաքական հայտը մեծ աժիոտաժ է առաջացրել Լոռիյում։ Այստեղ մարդկանց մեծ մասն աստվածացնում է Կարապետյանին, որը շատ բան է արել մարզի համար:

 

Մարզային կառույցների, համայնքապետերի մեծ մասը նախկինում նրանց նվիրյալ գաղափարակիցներն են եղել, պարզապես 2018 թվականի իշխանափոխությունից եւ Կարապետյան եղբայրների՝ քաղաքականապես չեզոք պահվածքից հետո, ավանդույթի համաձայն, համալրել են իշխանության շարքերը, մեծ մասը ՔՊ-ական է դարձել։

 

Հիմա Կարապետյանների «վերադարձը» փոթորկել է մարզում հարգանք-պատիվ վայելող, պաշտոն զբաղեցնող մարդկանց հոգիները։ Հայտնվել են երկու քարի արանքում, մի կողմից՝ իշխանությունը, հասկանալով այդ ամենը, էլ ավելի է ոտքը գազին դրել և բացահայտ ռեպրեսիաների է դիմում:

 

Գաղտնիք չէ, որ մարզում հիմա «ասիչը» Սուրեն Պապիկյանի հայրն է, նրա մերձավորները:

 

Մեր աղբյուրներն ասում են, որ վերջին շրջանում Պապիկյանի մերձավորները բացատրական աշխատանքներ են տանում հատկապես համայնքապետերի հետ՝ մտքներով չանցնի նորից կրոնափոխ լինել և վերադառնալ «հին հավատքին»։

Այս թեմայով
am