ՀՀ տարածքներ կան՝ Ադրբեջանի վերահսկողության տակ են, և Ադրբեջանի տարածքներ՝ մեր վերահսկողության տակ

Ադրբեջանը հասանելիություն է ստանալու մեր ենթակառուցվածքներին, մենք էլ, բնականաբար, իրենց ենթակառուցվածքներին։ Մինչև սրան հասնելը պիտի սահմանազատում արվի, պիտի այս կողմից դրվի ՀՀ դրոշը, այն կողմից դրվի Ադրբեջանի դրոշը, սահմանային անցակետեր պիտի կառուցվեն, համապատասխան մաքսային ծառայություններ լինեն, այս ամենը փոխադարձության սկզբունքին համապատասխան պետք է արվի։ Այս մասին Հանրային Հ/Ը-ի եթերում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի։

Ըստ նրա՝ ՀՀ սուվերեն տարածքներ կան, որ ադրբեջանական վերահսկողության տակ են, և Ադրբեջանի տարածքներ, որ մեր վերահսկողության տակ են։

Տարածքների վերադարձը տեղի կունենա սահմանազատման գործընթացի արդյունքում, ասել է Միրզոյանը։

Այս թեմայով
am