Առաջիկա շաբաթասկզբին ՀԷՑ-ը պաշտոնապես կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթաց. Ռոմանոս Պետրոսյան

Առաջիկա շաբաթասկզբին ՀԷՑ-ը պաշտոնապես կմեկնարկի մեծածավալ նախագծային աշխատանքների գնման մի քանի գործընթաց միաժամանակ, այս մասին հայտարարել է «ՀԷՑ» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։

«Մինչ այդ, գնման առարկաների նախահաշվային արժեքների ճշգրիտ հաշվարկների համար անհրաժեշտ կլինի գնանշման (գնհարցում) գործընթացներ իրականացնել, որին էներգետիկ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների առավելագույն ներգրավումն ապահովելու համար լայն իրազեկման արշավ կիրականացնենք։

Խոսքը շուրջ 50 մլրդ ՀՀ դրամ բյուջեով տարեկան ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքներին (ենթակայանների վերակառուցում եւ վերազինում, էլեկտրական գծերի կառուցում եւ այլն) եւ մի քանի տասնյակ հազար միացումներին վերաբերող նախագծային աշխատանքների գնման մասին է։

Հ.Գ. Հիշեցնեմ՝ նման ծավալի աշխատանքները մինչ այս պահն իրականացվում էին մենաշնորհային դիրք զբաղեցնող ընդամենը մեկ կազմակերպության կողմից՝ իր «թելադրած» գներով, իր «թելադրած» պայմաններով…»,-նշել է Պետրոսյանը։

Այս թեմայով
am