Կամանդույուշչին «ռեսթարթով» է սկսել տարին. շատերին «Պասլատ է արել куда подальше». ինչ է նա խոստացել իշխանություններին

«Իրավունք» թերթը գրում է.

«Հայտնի կամանդույուշին տարին սկսել է ակտիվ քննարկումներով: Նրան մոտ կանգնած աղբյուրների համաձայն, վերջինս «ռեսթարթ» է արել ողջ թիմը, այլ կերպ ասած, սկսել է մաղել իրոք գործ անող, նվիրյալներին, իսկ մյուսներին, ինչպես մեր աղբյուրն է ասում. «Պասլատ է արել куда подальше»:

Բալասանյանը թիմակիցներին հանձնարարել է լրջորեն զբաղվել արցախահայության հետ, նրանց հետ հանդիպել, հավաքագրել խնդիրներ ու մանրամասն ներկայացնել իրեն: Իսկ պատճառը առաջիկա ընտրություններն են:

 

Սյամոն մտերիմ շրջապատում անկեղծացել է, որ իշխանությունները ձեռ ու ոտեն ընկել, խնդրում են իր աջակցությունը տարբեր ընտրություններում:

Կամանդույուշին էլ խոստացել է ջանք ու եռանդ չխնայել, իհարկե` համապատասխան վերաբերմունք ակնկալելով իր անձի հետ կապված»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 

Այս թեմայով
am