Բաքվում նոր սերնդին են մատուցում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ Ալիևի քաղաքական որոշումները իբրև իրավական գործընթաց

Բաքվում նոր սերնդին են մատուցում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ Ալիևի քաղաքական որոշումները իբրև իրավական գործընթաց, հայտնում են, թե իբր հետաքննություն էին իրականացնում, որն էլ ավարտվել է:
Այս մասին Ադրբեջանի դատախազական մարմիններում նոր հավաքագրված երիտասարդների երդման արարողության ժամանակ հայտարարել է գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը։
Նա ասել է, որ «քրեական գործերն» ուղարկվել են համապատասխան «դատարան». «Այդ գործերի քննությունը կսկսվի այս շաբաթվա վերջին Բաքվի զինվորական «դատարանում»»: