Շիրակի «չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային լրջագույն հաբ. Գևորգ Պապոյան

Շիրակի «չոր նավահանգիստ» ծրագիրը տեխնիկատնտեսական ուսումնասիրություն է անցել, այս ծրագիրը խիստ իրագործելի է, և այդ պարագայում «չոր նավահանգիստը» դառնալու է տարածաշրջանային-տրանսպորտային լրջագույն հաբ: Այդ մասին 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

 

«Մենք ոչ միայն քաղաքական ուղերձներում, այլ նաև գործում պատրաստվում ենք իրականացնել  «Խաղաղության խաչմերուկ»-ը։ Այն ոչ միայն գափարախոսություն է, այլև կոնկրետ ծրագիրը, որը ենթադրում է  նաև Հյուսիս-Հարավ ճանապարհի ամբողջական վերակառուցում»,- հավելեց նա։

 

««Խաղաղության խաչմերուկը» փաստացի միայն գաղափարախոսություն չէ, այլ նաև կոնկրետ ծրագիր է, և այդ կոնկրետ ծրագիրը ենթադրում է առաջին հերթին Հյուսիս-հարավ ճանապարհի գործարկում, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցում, և, գիտեք, որ Հյուսիս-հարավն այս պահին ընթացքի մեջ է»,- ասաց Պապոյանը՝ նշելով, որ երկրորդ փուլում այն ենթադրում է երկաթուղային ցանցի զարգացում:

Այս թեմայով
am