«Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանական նարատիվը տարածքային պահանջ է ՀՀ-ի նկատմամբ. նախարար
«Մենք շարունակում ենք ստանալ ադրբեջանական կողմից ապացույցներ այն մասին, որ Արևմտյան Ադրբեջան կոչված ադրբաջանական նառատիվը ուղղակիորեն տարածքային պահանջ է, կա՛մ հավակնություններ է, կա՛մ ենթադրում է ոտնահարում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամաբ»:
Այս մասին պատասխանելով լրագրողների հարցերին, այն է, թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է․ «Լավ կլիներ, որ ՀՀ վարչապետն ընդուներ Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներին․ որքան ինձ հայտնի է, նրանք պատրաստ են գնալ նաև Երևան», նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Նա շարունակել է․
«Նույնիսկ անունից սկսած, եթե նայենք Արևմտյան Ադրբեջանը, Արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի հանրապետության արևմտյան շրջաններն են, Հայաստանի տարածքը անվանել Արևմտյան Ադրբեջան արդեն իսկ խոսում է Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամաբ հավակնությունների մասին, նույնիսկ իրենց կառույց ունեն ստեղծած՝ Արևմտյան Ադրբեջանի համայնք : Խնդրում եմ ուշադրություն դարձրեք, ո՛չ թե Հայաստանի ադրբեջանցիների , ո՛չ թե անգամ Հայաստանից ադրբեջանցի փախստականների կամ որևէ այլ համայնք, այլ Արևմտյան Ադրբեջանի համայնք:
Եվ այս կազմակերպությունը ոչ միայն իր հայտարարություններով, այլև նույնիսկ կանոնադրական փաստաթղթերում շատ հստակ ցուց է տալիս, և ենթադրում են իրենց կանոնադրական փաստաթղթերը, սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ:Այնպես, որ սա հերթական շինծու և հավակնոտ առավելապաշտական նախագիծն է, որը հովանավորվում է հենց ուղղակիորեն, և իրենք չեն էլ թաքցնում, ըստ էության, Ադրբեջանի իշխանությունների կողմից»։
Միրզոյանը շեշտեց՝ Հայաստանը երբեք չի թաքցրել, որ խորհրդային շրջանում Հայաստանում ապրել են ադրբեջանցիներ, և նրանք հեռացվել են Հայաստանից Խորհրդային միության փլուզման գործընթացին զուգընթաց:
«Բայց ուզում եմ կարևորել և ընդգծել շատ ուշագրավ և անվիճարկելի հանգամանք։ Նախ՝ Հայաստանից Ադրբեջանցիները հեռացել են ճնշող մեծամասնությամբ, այսինքն հակառակը ուղղակի եզակի բացառություն է, բավականին քաղաքակիրթ ճանապարհով , կարող եմ անգամ թվեր բերել․ 100 ընտանիք կարողացել է վաճառել իր բնակարանը , բռնագաղթի կամ բռնի տեղահանության ժամանակ այդպիսի բան պատկերացնել հնարավոր չի: Պատկերցնում եք՝ 100 ընտանիք ուղղակի վաճառել է իր բնակարանը, եթե ճիշտ եմ հիշում թիվը 12 հազար ընտանիքից ավել կարողացել է փոխանակել բնակարանները Ադրբեջանում ապրող հայերի հետ և 160 հազարից ավել մարդ՝ ադրբեջանցի, ովքեր հեռացել են Հայաստանից, ստացել են Հայաստանի կառավարությունից փոխհատուցում , հետևաբար այստեղ իրավունքներն էլ են սպառված։
Մենք կարող ենք զուգահեռ տանել Ադրբեջանում ապրող, եթե Լեռնային Ղարաբաղն էլ հետը հաշվենք, շուրջ 500 հազար հայերի և հիշել նրանց ճակատագիրը, հիշել Բաքվի ջարդերը, Սումգայիթի ջարդերը , մյուս հալածանքները, և այս ամենը ինչը, որ ես ասում եմ՝ փաստ է, փաստաթղթավորված փաստ, թե՛ մեր տված փոխհատուցումները, որոնց վերաբերյալ փաստաթղթեր կան, թե՛ հայերի ջարդերը Ադրբեջանում, և այս մասին նույնիսկ Խորհրդային միության վերջին շրջանում դատավարություններ են եղել և այլն,- կարևորեց նախարարը։
Անդրադառնալով նաև այն հարցին, նման քննարկում երբևէ եղե՞լ է հայկական և ադրբեջանական կողմի հետ, Միրզոյանը ընդգծեց․
«Նման հարց մեր օրակարգում չկա»։