«Ավինյանը չէր կարող չնկատել, որ գտնվում է բիզնես դասում»․ Իզաբելլա Աբգարյան
|
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քարտուղար Իզաբելլա Աբգարյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ ԱՄՆ տոմսի արժեքին, ասաց, որ Ավինյանը չէր կարող չնկատել, որ ինքը գտնվում է բիզնես դասում, որն արդեն իսկ թանկ է։ «Դա կոչվում է բյուջեի վատնում, ինչի հիման վրա ավագանին կարող է իմպիչմենթի ենթարկել քաղաքապետին»։ |