«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրեր առաջ հայտնի դարձավ, որ մահացել է ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանի կինը։ Տեղեկությունը հաղորդեց պատգամավորի որդին և տեղեկացրեց, որ մայրը մահացել է սրտի հիվանդությունից։ Նույն առավոտյան Փաշինյանը հրապարակեց մի տեսանյութ՝ հիշելով, որ այդ օրը իր ու Աննա Հակոբյանի «ամուսնության» օրն է, հիշելով նաև տարիներ առաջ Հրաչյա Հակոբյանի օգնությամբ կազմակերպած սերենադը՝ ուղղված կնոջը։ Ավելին, երեկոյան արդեն տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես են ինքն ու կինը ռոմանտիկ ժամանակ անցկացնում երևանյան թանկանոց ռեստորաններից մեկում։ Քպական մեր աղբյուրը մեզ հետ զրույցում նշեց, որ կուսակցության ներսում բավականին մեծ դժգոհության առիթ է դարձել հենց այդ օրով նման հրապարակումներ անելը։ Մեր զրուցակիցը պատմեց, որ հատկապես քպական կանայք են նեղսրտել, թե՝ լավ, էլի, ո՞նց կարելի էր այս օրով նման բան անել... Նշել են, թե Հովիկ Աղազարյանի կնոջը լավ ճանաչել են, տանը իր դրած հացն են կերել, անկախ ամեն ինչից՝ ո՞նց կարելի էր այդ կնոջ մահանալու օրը դնել ու «սերենադային» տեսանյութ հրապարակել, երեկոյան էլ գնալ «Դվին»՝ ժամանցի։ Ավելին, նրանցից մեկն էլ դժգոհ արտահայտվել է, թե. «Այ, նաև դրա համար են մեզ ատում, ոչ մի մարդկային բան չի թողել»։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԿԳՄՍ նախարարությունն առաջարկում է լրացում կատարել նախարարի 2021 թ. հունվարի 20-ի N 17-Ն հրամանում: Նշվում է, որ երբեմն ԶԼՄ-ներից կամ այլ աղբյուրներից նախարարությունն իրազեկվում է կրթության ոլորտում այս կամ այն հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա որևէ ենթակառուցվածքի անհիմն անվանակոչության վերաբերյալ: Հաշվի առնելով սա և կառավարության 2024 թ. նոյեմբերի 28-ին կայացած N 48 նիստի արձանագրության օրակարգի 2-րդ հարցի բ. կետով սահմանված՝ «...դպրոցների անվանակոչության ստանդարտին համահունչ կանոնակարգել դասասենյակների և այլ ենթակառուցվածքների անվանակոչության հարցը...» վարչապետի աշխատակազմի տված հանձնարարականը՝ նախագծի ընդունումը միտված է հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա ենթակառուցվածքների անվանակոչության ընթացակարգը ևս հստակեցնելուն և սահմանելուն՝ գործընթացը հավուր պատշաճի կազմակերպելու համար։ 

ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հունվարի 20-ի N 17-Ն հրամանով հաստատված՝ «Պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը սահմանելու մասին» հրամանում իրավակարգավորումներ սահմանելու անհրաժեշտություն է առաջացել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ հանրակրթական ուսումնական հաստատությունը ներառում է նաև ենթակառուցվածքներ (դասասենյակներ, լաբորատորիաներ, մարզադահլիճներ, գրադարաններ և այլն), և գործող հրամանում չկա որևէ կարգավորում վերջիններիս անվանակոչման գործընթացի համար: 

Ներկայում ուսումնական հաստատություններում ենթակառուցվածքներն անվանակոչվում են, սակայն ընթացակարգը հստակեցված չէ, բաց է և կարգավորված չէ: Պարզ չէ, թե ուսումնական հաստատություններն ինչ հիմնավորմամբ են անվանակոչություն իրականացնում: Բացի այդ, շատ դեպքերում լիազոր մարմիններն էլ ներգրավված չեն գործընթացում, կամ նրանց դիրքորոշումը հաշվի չի առնվում, ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացնել այդ բացը: Իրավական ակտի ընդունմամբ հանրակրթական ուսումնական հաստատություններում առկա բոլոր ենթակառուցվածքներն անվանակոչելիս գործընթացը ևս կարգավորվելու է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչման ընթացակարգին համապատասխան»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

Այս թեմայով
am