Դիմակավորված անձինք կոտրում են Արցախի ներկայացուցչության դռները. «Հրապարակ» (Տեսանյութ)
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ այս պահին Արցախի ներկայացուցչությունում լարված իրավիճակ է։ Ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության հատուկ ստորաբաժանման աշխատակիցները կոտրում են Արցախի ներկայացուցչության դռները։
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ էլ իրավապահները փորձում էին առգրավել Սամվել Շահրամանյանի ծառայողական մեքենան։