Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանն ահազանգել է․

 

«Ահազանգ.

 

Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հատուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները: Հրաժարվում են առանց որևէ պատճառի և իրավական հիմքի վկայակոչման` հղում անելով պարեկային ծառայության ղեկավար Արթուր Խուդինյանի բանավոր ցուցմանը:

 

Խնդիրը համատարած է, որի մասին ահազանգել եմ ՄԻՊ-ին: ՄԻՊ-ն էլ իր հերթին բանավոր և գրավոր պարզաբանումներ է պահանջել ոստիկանությունից:

 

Գտնում եմ, որ ոստիկանության այս վարքը նույնպես տեղավորվում է օրինական հավաքների խոչընդոտման հանցավոր (բառիս ամենաիրավական իմաստով) դրսևորման շրջանակներում»:

Այս թեմայով
am