Փաշինյանը մի քանի րոպեով ժամանեց Եռաբլուր ու արագ հեռացավ

Բանակի օրվա առթիվ կառավարության, Ազգային  ժողովի իշխանական ներկայացուցիչները, պաշտոնյաները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Նշենք, որ այն փակ է լրագրողների, քաղաքացիների համար, մեծ թվով ոստիկաններ են ծառայություն իրականացնում Եռաբլուրում:

Իշխանության ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին եւ արագ հեռացան՝ չպատասանելով լրագրողների հարցերին: Նիկոլ Փաշինյանն էլ մեծաթիվ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ ժամանեց Եռաբլուր զինվորական պանթեոն և մի քանի րոպե անց արագ հեռացավ։ 

Նշենք, որ այսօր հայկական բանակի ձեւավորման 32-րդ տարեդարձն է: 

 

Այս թեմայով
am