Ռուսաստանն ու Իրանը դատապարտել են Եմենի վրա ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ձեռնարկած գրոհները

Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարները խստորեն դատապարտել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ձեռնարկած գրոհները Եմենի ուղղությամբ։

Ինչպես հայտնում է Ռուսաստանի ԱԳ նախարարությունը, երկու երկրների նախարարները հեռախոսազրույցի ընթացքում են քննարկել խնդիրը։

«Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույցի ընթացքում խստորեն դատապարտել են ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի գլխավորությամբ՝ մի խումբ երկրների կողմից ձեռնարկված գրոհները Եմենի վրա»,- նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։

 

Այս թեմայով
am