«Ձեր երազած ՆԳՆ-ում արդյոք չեն լինելու ծեծող, անգրագետ ոստիկաններ». լրագրողը՝ Վահե Ղազարյանին
Այսօրվա ասուլիսի ժամանակ դիմելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ լրագրողներից մեկը հարցրեց. «Ասացիք՝ ցանկություն կա՝ ունենալ ձեր երազած ՆԳՆ-ը, ինչպիսի՞ն է այն, արդյոք այդտեղ չեն լինելու ծեծող, խոշտանգող ու, մեղմ ասած, անգրագետ ոստիկաններ»: Ղազարյանն արձագանքեց. «Իրոք ունենք դեպքեր, որոնք ոչ մեկիս կողմից չեն արդարացվում: 2023-ին ձևավորեցինք ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչություն, ու իմ կողմից խնդիր է դրված՝ խիստ պայքարել բռնության ու կոռուպցիայի դեմ: Իրենց աշխատանքի գնահատականը լինելու է դա»: