«Ռազմաքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրվել». Տ. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին՝ ռազմական գործողությունների վերսկսման վտանգ տեսնո՞ւմ է, թե՞ ոչ, ասել է. «Վերջին տասն օրերի իրադարձությունները, պաշտոնական Երևանից և Բաքվից հնչող հայտարարություններն ու իրադրային մեկնաբանությունները ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է փոփոխության ենթարկվել. ռազմաքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրվել: Սա բխում է այն տրամաբանությունից, որ կողմերը հնչեցնում են: Ակնհայտ է, որ բանակցային գործընթացում իրավիճակն այնպես չի զարգանում, ինչպես տարեվերջին էր, երբ Բաքվից ու Երևանից իշխանական տարբեր էշելոններից որոշակի դրական ազդակներ էին փոխանցվում»:

Այս թեմայով
am