Չի լինի Վարդան Ղուկասյանը, չի լինի «Հանրային ձայնը». Վարդան Ղուկասյանը նոր հայտարարություն է արել

«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանն ուղիղ եթերում հայտարարել է, որ եթե ինքը կուսակցությունում չլինի, կդադարի գոյություն ունենալ նաև կուսակցությունը։

Ըստ Ղուկասյանի՝ այս խնդիրն առաջացրել է իշխանությունը, քանի որ ուզում է «պայթեցնել» կուսակցությունը։

Վարդան Ղուկասյանը ասաց, որ Արտակ Գալստյանն այս պահի դրությամբ գտնվում է քրեակատարողական հիմնարկում, որտեղ արգելված է պահել հեռախոս։ Բայց տեսնում են, որ Արտակ Գալստյանը շատ օպերատիվ նյութեր է տեղադրում, Վարդան Ղուկասյանին են հեռացնում, եսիմ ինչ են անում։

Վարդան Ղուկասյանը նոր չի, որ ունի ՌԴ քաղաքացիություն, ինքը երկքաղաքացի է, և կուսակցության հիմնադրման հիմքում եղել է Վարդան Ղուկասյանը, չի լինի Վարդան Ղուկասյանը, չի լինի «Հանրային ձայնը»։

Վարդան Ղուկասյանը նաև ասաց, որ իր լիազորությունները չեն կարող դադարեցնել կուսակցության կանոնադրությամբ։

Այս թեմայով
am