Թեժ իրավիճակ Վեդիում․ անպատասխան հարցեր ու այդ հարցերից փախչող «պատասխանատուներ»

Այսօր առավոտից լարված իրավիճակ էր Վեդիում։ Ոստիկանության տասնյակ աշխատակիցներ դեռ վաղ առավոտից փակել էին Վեդիի համայնքապետարանի շենքի մուտքը և թույլ չէին տալիս համայնքի բնակիչներին, այդ թվում՝ Արարատ ցեմենտի գործարանի աշխատակիցներին ներս մտնել, որոնք եկել էին հանրային քննարկման մասնակցելու։ Բանն այն է, որ Վեդի խոշորացված համայնքում «Օրդ գրուպ» ընկերությունը նախատեսում է ցեմենտի գործարան կառուցել։ Հավաքվածները դեմ են, հայտարարում են,որ մարզում արդեն իսկ 2 ցեմենտի գործարան կա, 3-րդը բացի այն, որ ավելորդ է, այլև՝ խիստ վտանգավոր ու ռիսկային։ 

Ասում են, որ իրենք մարզի բնակիչներ են ևկատարվողի անմիջական կրողը, հետևաբար պահանջում էին ներս թողնել բոլորին, սակայնոստիկանները արգելում էին՝ հայտարարելով, որ միայն նախօրոք գրանցված մարդիկ կարող են մուտք գործել։ Վերջիններս նաև հստակ թիվ նշեցին՝ 5 անձ։ Սա, թերևս, զարմացրեց հավաքվածներին՝ առաջացնելով հարց՝ ովքե՞ր են այդ «ընտրյալները» և, ի վերջո, իրենք ինչպե՞ս են հերթագրվել։

Հավաքվածները շեշտում էին` ունեն կասկածներ, որ ընկերության թիկնունքում իրականում այլ մարդիկ են կանգնած, որոնց ներդրումային խոստումները փուչ են, բացի այդ, եթե համայնքային իշխանությունը թույլ տա, որ նոր գործարան կառուցվի, իրենցից շատերն անգործ կմնան։ Խնդիրը նրանում է, որ «Օրդ գրուպ» ընկերությունը նախատեսում է ընդամենը 300 հոգանոց աշխատատեղ բացել, մինչդեռ Արարատի ցեմենտում այս պահին 1200–ից ավելի մարդ է աշխատում։ Գործարանում վերազինման աշխատանքներ են իրականացվում, առաջիկայում աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2 հազարի։

Արդյունքում գրեթե 1 ժամ ոստիկանությունը թույլ չէր տալիս հավաքվածներին ներս մտնել, որից հետո միայն սակավաթիվ մարդիկ կարողացան, այն էլ՝ անձնագրերով։ Տպավորությունն էր, թե իրավապահ մարմինները հատուկ բերվել էին բացառապես համայնքապետարանի շենքի «պահպանման» համար։ Հավելենք՝ ԶԼՄ-ների աշխատանքս ևս խոչընդոտվել է։ Ընթացքում քաշքշուկ էլ սկսվեց հավաքվածների ու ոստիկանների միջև։

Վերջնարդյունքում որոշներին ներս թողեցին։ Իսկ ներսում էլ արդեն համայնքի աշխատողներն էին և«Օրդ գրուպի» ներկայացուցիչները, որոնք նախապես ներս էին մտել ու հանգիստ տեղավորվել։ Համայնքի աշխատակիցն ու ավագանու անդամն էլ ստանձնեցին քննարկումը իրականացնելու պարտավորությունը՝ առանց որևէ մեկի կարծիքը հարցնելու։ Ներդրումային ֆոնդի աշխատակիցը«Օրդ գրուպի» ներկայացուցիչը ներկայացրեցին իրենց տեսակետները։

Հավաքվածների հնչեցրած հարցերին փորձում էր պատասխանել համայնքապետարանի տեղի աշխատակիցը։ Իրականում հարցերը շատ էին, մտահոգությունները ևս, սակայն դրանք այդպես էլ չփարատվեցին։ Բովանդակային ոչինչ չեղավ, ընդհանուր աղմուկի մեջ կորան հիմնական ու գլխավոր հարցերի պատասխանները․ ինչպե՞ս, ի՞նչ եղանակով ու ի՞նչ ժամկետներում է կառուցվելու գործարանը, արդյոք ժամանանակից տեխնոլոգիա ասվածը ընդամենը գեղեցիկ բառակույտ չէ՞, և, ի վերջո, բնապահպանական խնդիրները ինչպե՞ս են նվազեցվելու։ Ահա հարցեր, որոնք մտահագում են շատերին, բայց ոչ Վեդի խորոշացված համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանին։ Ամբողջ ընթացքում համայնքապետարանի շենքի դիմաց և հարակից տարածքներում ու ներսում ոստիկանական ուժեղացված ծառայություն էր, ու այդ պատկերի ներքո՝ բողոքող բնակիչներ ու հարցերից խուսափոխ մարդիկ, դե իսկ Սարգսյան Գարիկը չկար։

meganews.am

Այս թեմայով
am