Լևոն Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով։ Այդ մասին տեղեկանում ենք Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի հայտարարությունից․
«Լևոն Քոչարյանի կալանավորման ժամկետի երկարացման միջնորդությունը բավարարվել է։ Լևոն Քոչարյանը կալանավորվել է 2 ամսով:»,- գրել է պաշտպանը։
Հիշեցնենք, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Լևոն Քոչարյանին բերման էին ենթարկել, ապա նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից էլ նրան ձերբակալել էին: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հաղորդմամբ` ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը 4 կարմիր բերետավորի է ծեծել: